Դավադրությունների Ծայրահեղ Բացահայտիչ | Kurzgesagt

🎁Amazon Prime 📖Kindle Unlimited 🎧Audible Plus 🎵Amazon Music Unlimited 🌿iHerb 💰Binance

Տեսահաղորդություն

Տեսահաղորդություն

Ինտերնետը նման է դավադրությունների տեսությունները սնուցող պարարտ հողի:

Այդ տեսություններից ոմանք հիմար և ծիծաղելի են,

բայց ուրիշները խթանում են անտեղյակությունը (տգիտությունը) և անառողջ անվստահությունը:

Դրա համար, մենք գնացինք Kurzgesagt-ի լաբորատորիա և մշակեցինք մի վստահելի համակարգ

որպեսզի ոչնչացնենք եթե ոչ բոլոր, ապա շատ

դավադրության տեսություններ: Դա շատ հեշտ է, պարզապես հարցրեք ինքներդ ձեզ՝

Այս տեսությունը ազդու՞մ է իսկապես հարուստ և հզոր մարդկանց վրա:

Պատասխանն այո՞ է, լավ, ապա ամենայն հավանականությամբ այդ տեսությունը… Ճիշտ չէ

Եկեք փորձարկենք այն երեք օրինակով

Առաջին. Քաղցկեղի բուժման հեշտ բուժում կա, բայց դա թաքցնում են

որովհետև դրա պատճառով դեղագործական ընկերությունները կկորցնեն իրենց եկամուտները

Արդյո՞ք իսկապես հարուստ մարդիկ մահանում են քաղցկեղից,

ինչպես օրինակ Apple- ի նախկին գլխավոր տնօրենը; Այո՞:

Քաղցկեղի ճնշված բուժման մեթոդ չկա:

Երկրորդ. Chemtrails կոչված դավադրության տեսությունը, ըստ որի ինքնաթիռները քիմիական նյութեր են տարածում օդում

բնակչության վերահսկողության կամ որոշ այլ խելահեղ նպատակներով:

Արդյո՞ք իսկապես հզոր մարդիկ օդ են շնչում: Օբաման կամ Պուտինը օդ շնչու՞մ են: Այո

Chemtrails-ը իրական չէ:

Երրորդ. Ապոկալիպտիկ դավադրություն տեսությունները:

Աշխարհի վերջը շուտով կգա Նեռի (Հակաքրիստոս), Մայաների, Այլմոլորակայինների պատճառով,

ոմանք այդպես ասում են:. Արդյո՞ք իսկապես հարուստ ու հզոր մարդիկ անտեսում են

այդ ակնհայտ և շուտով վրա հասնող ապոկալիպսիսը : Այո՞:

Աշխարհի վերջը մոտ չէ:

Այս մեթոդը իհարկե չի աշխատում յուրաքանչյուր դավադրության տեսության դեմ,

բայց աշխատում է որոշ ամենահիմար տեսությունների դեմ: Եվ երբ հաջորդ անգամ որևէ մեկը փորձի

համոզել Ձեզ որ Illuminati-ն ձեր ջրի մեջ ինչ-որ բան է լցնում, պարզապես ցույց տվեք նրան այս տեսանյութը

և միգուցե ավելի ընտրողական եղեք ձեր ֆեյսուքյան ընկերրների հարցում: