Տեսահաղորդություն
Տեսահաղորդություն
2019թ․-ին Չինաստանի կառավարությունը
տեղեկացրեց աշխարհին, որ իրենց բնակավայրերում վիրուս է տարածվում։
Հաջորդ ամիսներին, այն տարածվեց դեպի այլ երկրներ, կրկնապատկելով դեպքերը մի քանի օրում։
Այս վիրուսը ծանր սուր շնչառական սինդրոմի հետ կապված կորոնավիրուս 2-ն է
որը առաջ է բերում covid-19 հիվանդությունը և որին բոլորը ուղղակի անվանում են կորոնավիրուս
Ինչ է իրականում կարատվում, երբ այն վարակում է մարդուն, և ինչ պետք է մենք անենք:
[երաժշտություն]
Վիրուսը իրականում ուղղակի մի կաղապար է, որն իր մեջ ներառում է գենետիկ նյութ և մի քանի պրոտեիններ, այն նույնիսկ չի համարվում կենդանի էակ
այն միայն կարող է իր նմաններին ստեղծել մտնելով կենդանի բջջի մեջ:
Կորոնավիրուսը կարող ա տարածվել նաև մակերևույթների միջոցով:
Բայց դեռևս ճշտված չէ՝ որքան երկար այն կարող է մնալ առարկանների վրա:
դրա տարածման հիմնական պատճառը համարվում է օդակաթիլային վարակումը, երբ մարդիկ հազում են, կամ երբ ձեռք են տալիս մեկին ով հիվանդ է իսկ հետո ձեռք են տալիս իրենց երեսին:
օրինակ աչքերը կամ քիթը տրորելը:
Վիրուսը սկսում է իր ճանապարհը այստեղից, և հետո ավելի խորասուզվում մարմնի մեջ:
դրա նպատակը աղիքներն են, ենթաստամոքսային գեղձը և թոքերը, որտեղ այն հենց ունենում է ամենադրամատիկական ցուցանիշը:
նույնիսկ մի քանի կորոնավիրուսները կարող են առաջացնել նշանակալի ախտահարում:
Թոքերը եզրագծված են էպիթելային հուսվածքի միլիոնավոր բջիջներով:
Դրանք ձեր մարմնի մակերևութային բջիջններն են, որոնք խոչընդոտում են օրգաններիի ախտահարումը:
Կորոնավիրուսը հատուկ ռեցեպտորով միանում է իր թիրախ բջջի մեմբրանին և ներարկում է իր գենետիկ նյութը
Բջիջը, անտարբեր լինելով կատարվածին, իրականացնում է նոր գենետիկ ինստրուկցիաները, որոնք շատ պարզ են
բազմանալ և վերամիավորվել:
Այն լցվում է վիրուսի կրկնօրինակների ավելի ու ավելի մեծ քանակությամբ՝ հասնելով մինչև կրիտիկական պահի, երբ ստանում է վերջնական հրամանը
Որն է ինքնաոչնչացումը:
Բջիջը տարալուծվում է՝ բաց թողնելով նոր արտադրված կորոնավիրուսները, որոնք արդեն պատրաստ են հարձակում գործել այլ բջիջների վրա:
Վարակված բջիջների քանակը աճում է երկրաչափորեն:
Մոտ 10 օր անց մարմնի միլիոնավոր բջիջներ վարակվում են , և միլիարդավոր վիրուսներ տարածվում են են թոքերով:
վիրուսը դեռևս շատ վնաս չի պատճառել, բայց կորոնան այժմ պատրաստվում է իրական հարված հասցնել
ձեր իմունային համակարգին
Մինչդեռ ձեր իմունային համակարգը ձեզ պաշտպանելու փոխարեն կարող է իրականում բավականին վտանգավոր լինել ձեզ համար՝ դառնալով ավելի ագրեսիվ:
Եվ քանի որ իմունային բջիջները ներթափանցում են թոքեր, որպեսզի պայքարեն վիրուսի դեմ, կորոնավիրուսը վարակում է նաև դրանցից մի քանիսին՝ նրանցում խառնաշփոթ ստեղծելով:
Բջիջները չունեն ո՛չ ականջներ, ո՛չ աչքեր:
Նրանք հաղորդակցվում են հիմնականում ցիտոկիններ կոչվող սպիտակուցների միջոցով:
Դրանք կառավարվում են գրեթե բոլոր կարևոր իմունային ռեակցիաները:
Կորոնավիրուսը առաջացնում է գերգրգռվածություն և վարակված իմունային բջիջներ, որոնք սկսում են միմյանց դեմ դուրս գալ:
Այսպես, այն ավելի է գրգռում իմունային համակարգը, որն էլ իր հերթին չափից ավելի շատ հակամարմին-զինվորներ է արդադրում՝ վատնելով իր ռեսուրսները:
Մասնավորապես, գոյություն ունեն երկու տեսակի ոչնչացնող բջիջներ:
Նախ ՝ նեյտրոֆիլները, որոնք շատ լավ ոչնչացնում են ամեն ինչ, ներառյալ նաև մեր բջիջները:
Երբ դրանք ժամանում են հազարներով, սկսում են դուրս հանել ենզիմներին, որոնք կործանում են թե՛ ընկերներն, թե՛ թշնամիներին:
Մյուս կարևոր տեսակ բջիջները, որոնք գերգռգռվում են, T տեսակի հակամարմիններն են, որոնք սովորաբար պատվիրում են վարակված բջիջներին ինքնասպանություն գործել:
Շփոթված լինելով՝ նրանք առողջ բջիջներին նույնպես հրամայում են ինքնաոչնչացվել:
Որքան ավելի են իմունային հակամարմիններ արտադրվում , այնքան ավելի մեծ վնաս են դրանք հասցնում՝ վերացնելով ավելի մեծ քանակությամբ թոքային առողջ հյուսվածքներ:
Դա կարող է խորանալ՝ անդառնալի վնաս հասցնելով, որը կարող է հանգեցնել է ցմահ հաշմանդամության:
Չնայած հիմնականում իմունային համակարգը դանդաղորեն կարգավորվում է և վերականգնում վերահսկողությունը:
Այն սպանում է վարակված բջիջներին, վերացնում է դեռ չվարկած վիրուսներին և մաքրում «մարտադաշտը»
Վերականգնումը սկսվում է:
Կորոնավիրուսով վարակված մարդկանց մեծ մասը հարաբերականորեն փոքր ախտանիշներով կապանքինվի:
Բայց շատ դեպքեր կդառնան ծանր կամ կրիտիկական:
Մենք չգիտենք տոկոսայնությունը, քանի որ բոլոր դեպքերը չեն բացահայտվում:
բայց ճիշտ կլինի ասել, որ գրիպի համեմատ դեպքերն ավելի շատ են և ավելի ծանր:
Միլիոնավոր էպիթելային հյուսվածքի բջիջներ են մահանում, և դրա հետ թոքերի պաշտպանիչ շերտն է նոսրանում:
Սա նշանակում է, որ օդային փոքր պարկը՝ ալվեոլը, կարող է վարակված լինել բակտերիաներով, որոնք սովորաբար իրենցից մեծ խնդիր չեն ներկայացնում:
Հիվանդները թոքաբորբ են ստանում:
Շնչառությունը դառնում է դժվար ու նույնիսկ կանգ է առնում, և հիվանդները շնչառական սարքի կարիք են զգում, որպեսզի կարողանան դիմակայել:
Իմունային համակարգը շաբաթներ շարունակ կռիվ է տալիս իր ամբողջ հզորությամբ և ստեծում միլիոնավոր հակավիրուսային հակամարմիններ:
Եւ քանի որ դրա հետ մեկտեղ նաև հազարավոր բակտերիաներ արագ բազմանում են, այն ծանրաբեռնվում է:
Դրանք մտնում են արյան մեջ և շրջում մարմնով մեկ. նման պարագայում մահվան հավանականությունը մեծանում է:
Կորոնավիրուսը հաճախ համեմատվում է գրիպի հետ, սակայն, իրականում այն շատ ավելի վտանգավոր է:
Մինչ մահացության ճշգրիտ մակարդակը դժվար է սահմանել գործող համավարակի ընթացքում,
մենք հստակորեն գիտենք, որ այն շատ ավելի վարակիչ է և տարածվում է ավելի արագ, քան գրիպը:
Կորոնայի նման համավարակները կարող են տարածվել արագ և դանդաղ:
Այս տարածումների ելքը, կախված է, թե ինչպես ենք բոլորս արձագանքում համավարակի բռնկման առաջին օրերին:
Արագ տարածվող համավարակը սարսափելի է և կարող է շատ կյանքեր արժենալ
Համավարակի վատագույն սցենարը սկսվում է վարակի տարածման շատ արագ տեմպերով:
Որովհետև դրա դանդաղեցման հակակշիռ մեթոդներ գոյություն չունեն.
Ինչու՞ է սա այսքան վատ.
Արագ համավարակի ժամանակ շատ մարդիկ վարակվում են միևնույն ժամանակ:
Եթե վարակվածների քանակը ահռելի չափերի է հասնում , առողջապահական համակարգերը անկարող են դառնում այն տիրապետել:
Բավականաչափ ռեսուրսներ չեն մնում յուրաքանչյուրին օգնելու համար, ինչպես օրինակ բժշկական անձնակազմը կամ շնչառական սարքավորումները:
Մարդիկ կմահանան չապաքինված:
Եվ որքան շատ բուժաշխատողներ են հիվանդանում, այնքան ավելի են նվազում առողջապահական համակարգերի կարողությունները:
Եթե բանը հասնի դրան,, ապա սարսափելի որոշումներ պետք է կայացվեն, թե ով պետք է շարունակի ապրել, և ով՝ ոչ:
Նման սցենարի պարագայում մահացության թվերը զգալիորեն աճում են:
Սրանից խուսափելու համար աշխարհը, այսինքն՝ բոլորս, պետք է անենք ամեն բան՝ այս ամենը դանդաղ համավարակի վերափոխելու համար:
Համավարակը դանդաղում է ճիշտ արձագանքների շնորհիվ:
Հատկապես սկզբնական փուլում, երբ յուրաքանչյուրը, ով վարակվում է, կարողանա բուժում ստանալ և գերծանրաբեռնված հիվանդանոցների ճգնաժամ չլինի:
Քանի որ մենք դեռ պատվաստանյութ չունենք Կորոնայի դեմ, հասարակությունը պետք է փոխի իր պահվածքը՝
դառնալով սոցիալական պատվաստանյութ։ Սա պարզապես 2 բան է նշանակում․
1․ Չվարակվել և 2․ Չվարակել ուրիշներին
Չնայած սա կարող է պարզամիտ թվալ, սակայն ամենալավ բանը, որ կարող եք անել՝ ձեռքերը լվանալն է։
Օճառն իրականում զորեղ գործիք է։
Կորոնա վիրուսը պատված է ճարպաշերտով,
Որը նաև ավելացնում է ձեռքերի ճարպոտությունը, իսկ լվացվելու մեխանիկակակն շարժումների միջոցով վիրուսները պոկվում են։
Ձեռքերը ճիշտ լվանալու համար, պատկերացրեք թե հենց նոր կծու պղպեղ եք կտրատել և հիմա պետք է կոնտակտային լինզաներ դնեք ձեր աչքերին։
Հաջորդը շփման հանրային տարածության պահպանումն է: Դա հաճելի երևույթ չէ,
բայց ճիշտ է: Դա նշանակում է չգրկվել և ձեռքով չբարևել:
Եթե կարող եք մնալ տանը, ապա մնացեք այդպիսով պաշտպանելով նրանց, ովքեր պարտավորված են աշխատել
ապահովելով մեր հասարակության գործունեությունը:
Բժիշկները, գանձապահները, ոստիկանները: Մենք բոլորս կախված ենք իրենցից, իսկ իրենք` մեզանից, որպեսզի մենք առողջ լինենք:
Ընդհանուր առմամբ, կարանտինները տարբեր նշանակություն կարող են ունենալ՝ սկսած ճանապարհորդական սահմանափակումներից, վերջացրած տանը մնալու հրամաններով։
Կարանտինը հաճելի և գերադասելի երևույթ չէ։
Սակայն այն ժամանակ է խնայում մեզ և գիտնականների համար, ովքեր աշխատում են դեղորայքի և պատվաստման հայտնաբերման ուղղությամբ։
Եվ եթե ձեզ առաջարկել են կարանտին պահպանել, ապա դուք պետք է հասկանաք ինչու և հարգեք այն։
Սա ոչ ոքի էլ հաճելի չէ։ Սակայն վերջնարդյունքում այն շատ փոքր գին է, որ մենք վկարող ենք վճարել։
Թե՞ ինչպես համավարակները կավարտվեն, կախված է դրանց սկսվելուց․
Եթե դրանք սկսում են արագ և կտրուկ աճում, ապա վատ ավարտ են ունենում
Եվ մեր օրերում այս ամենը իրոք մեր ձեռքերում է:
Ուղիղ և
փոխաբերական իմաստով:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր փորձագետներին, ովքեր օգնեցին պատրաստել այս տեսահոլովակը կարճ ժամանակում`
հատկապես «Our World In Data»-ին:
Այցելեք նրանց կայքը: Այստեղ կարող եք նաև հետևել կորոնավիրուսի վերջին զարգացումներին: